Բարի գալուստ «Էներգոկրեդիտ Հայաստան»

Եղեք մրցունակ էներգիակիրների աճող գների և գլոբալ տնտեսական պահանջների պայմաններում: Օգտվեք նոր տեխնոլոգիաների հնարավորություններից և նվազեցրեք Ձեր բիզնեսի ընթացիկ ծախսերը: Էներգոկրեդիտի միջոցով կարող եք ներդրում կատարել էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում ու վերականգնվող էներգիայի աղբյուրներում և օգտվել բազմաթիվ առավելություններից:

Էներգաարդյունավետ ներդրում կատարելու համար ստացեք միջազգային փորձագետների անվճար խորհրդատվությունը: Նկատելիորեն նվազեցրեք էներգիայի սպառման ծախսերը: Էներգոկրեդիտի վարկի տոկոսները ֆինանսավորեք էներգիայի սպառման խնայողությունների հաշվին: Որպես պատասխանատու բիզնես կիրառեք էկոլոգիապես անվնաս տեխնոլոգիաներ: Այսպիսով` օգտագործեք քիչ էներգիա և զարգացրեք Ձեր բիզնեսի առավելագույն ներուժը:

Էներգոկրեդիտն օգնում է Ձեզ`

 

 

Նորություններ
28/09/2016

Երևան. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Էներգոկրեդիտ ծրագրի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ էներգաարդյունավետության վերաբերյալ ֆորում Հայաստանում գործող բիզնեսների համար: Միջոցառումն անցկացվեց EU4Energy  թեմայի ներքո՝ Եվրոպական միության Էներգախնայողության օրերի շրջանակում,...

27/07/2016

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը ՍԵՖ Ինթերնեյշնլին երկրորդ փուլով տրամադրում է էներգաարդյունավետության վարկեր: ՍԵՖ-ը Վիժն Ֆանդի (VisionFund) միկրովարկեր տրամադրող ներկայացուցչությունն է Հայաստանում:   ՍԵՖ-ի կողմից բաշխվող վարկերը հասանելի կլինեն ս.թ. հուլիսից և նպատակաուղղված կլինեն...

29/03/2016

Ս.թ. մարտի 12-ին «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲ ընկերության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջև 2 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր կնքվեց:  Այս ֆինանսավորման շնորհիվ Հայաստանում ՓՄՁ-ները, որ հիմնական շահառուն են, հնարավորություն ունեն օգտվելու «Գրին Լիզինգ Cashback-ով» պրոդուկտի...