Անվճար տեխնիկական աջակցություն

Կորպորատիվ Վարկեր

Ձեռնարկությունների համար

Գործընկեր բանկերի հաճախորդներին «Էներգոկրեդիտ»-ը առաջարկում է անվճար տեխնիկական աջակցություն: Ձեռնարկատերերը կարող են խորհուրդ ստանալ իրենց ներդրման համապատասխան տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև հարց ուղղել մեր փորձառու մասնագետներին, որպեսզի պարզեն, թե որքանով է իրենց նախընտրած  տեխնոլոգիան համապատասխանում ֆինանսավորման չափանիշներին (համապատասխանության  ստուգում):  Ի լրացում, մենք առաջարկում ենք  Ձեր նախագծին համապատասխան էներգետիկ աուդիտ և տեխնիկական աջակցություն:  Սեղմեք տվյալ հղումը, եթե ցանկանում եք դիմել էներգետիկ աուդիտի համար:

 

Գործընկեր բանկերի համար

«Էներգոկրեդիտ»-ը առաջարկում է անվճար տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից ընտրված միջազգային և տեղական փորձագետները, ինժեներները, մարքեթինգի և հաղորդակցության գծով մասնագետները աշխատում են մեր գործընկեր բանկերի հետ՝ առաջարկելով անձնակազմի համար հատուկ դասընթացներ, վաճառքների և գործարքների աջակցություն գործընկեր բանկերին նախագծերի իրականացման ընթացքում օգնելու նպատակով:

Կայքի Ընդունվող Ներդրումներ բաժնում կարող եք գտնել մեր գործընկեր բանկերի վերաբերյալ տեղեկություններ:  

Տեխնիկական աջակցության առաջարկի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար, խնդրում ենք դիմել մեր աշխատակիցներին Երևանում