ArmSEFF-ի մասնակցությունը Էներգաարդյունավետության ԷՔՍՊՈ 2011-ին

22/03/2011

Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամի` ArmSEFF-ի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները ներկայացվեցին 2011թ. մարտի 10-12-ը Երևանում «Մոսկվայի տանը» կայացած «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ - 2011»-ին: Ցուցահանդեսի շրջանակներում ֆինանսավորման հարցերի շուրջ անցկացված կլոր սեղանի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին ArmSEFF-ի կառավարիչ` Սուրեն Շատվորյանի ելույթը ArmSEFF նախագծի հնարավորությունների և առանձնահատկությունների մասին, ստացան պատասխաններ հետաքրքրող հարցերին: Ցուցահանդեսը կազմակերպել էր ՀԲ խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC):