Էներգոկրեդիտը Բիզնես ինովացիոն ֆորումում

18/11/2014

Բիզնես ինովացիոն ֆորումը կազմակերպվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից սույն թվականի նոյեմբերի 1-ին Դիլիջանում։ Ֆորումի նպատակն է ստեղծել յուրօրինակ հարթակ բիզնեսի տարբեր ներկայացուցիչների միջև ինովացիաների ոլորտում գործարար կապը բարելավելու համար։ Մասնակիցների թվում էին տեղական և արտերկրյա տեխնոլոգիական ընկերությունները, պետական մարմինների ներկայացուցիչները, բիզնես միավորումները և ասոցիացիաները, խորհրդատվական ընկերությունները, միջազգային կազմակերպությունները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները և այլն։

Էներգոկրեդիտը նույնպես մասնակցել է վերոնշյալ միջոցառմանը։ Էներգոկրեդիտ Հայաստանի ղեկավար Կարեն Արաբյանը ներկայացրել է Էներգոկրեդիտի շրջանակներում կորպորատիվ վարկավորման մեխանիզմները և իրականացված էներգաարդյունավետության ծրագրերը։ Պրեզենտացիայի ավարտին հետևել է հարցերի ու պատասխանների փուլը։