Էներգոկրեդիտը Էյչ էս Բի Սի Բանկ Հայաստանի Առևտրի ֆինանսավորման ակադեմիայում

18/12/2014

Էներգոկրեդիտը ներկայացրել է էներգաարդյունավետության ֆինանսավորման առավելությունները մոտ 30 ընկերությունների տնօրեններին, սեփականատերերին և հաշվապահներին Առևտրի ֆինանսավորման ակադեմիայում: Այն տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին Երևանում:

Էներգոկրեդիտի միջոցով տեղական գործընկեր բանկերը իրենց հաճախորդներին հնարավորություն են տալիս ստանալու վարկի գումարի 10% կամ 15% գրանտ որպես խթանում էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների համար:

Էյչ էս Բի Սի Բանկը համագործակցում է Էներգոկրեդիտի հետ 2014 թ-ի հուլիսից ԱՄՆ 10 մլն վարկային գծով: Սա հնարավորություն է տալիս բիզնեսներին կատարել ներդրումներ էներգաարդյունավետության ոլորտում` նպաստելով մրցունակության բարձրացմանը: