Կայացան ArmSEFF-ի տարածաշրջանային սեմինարները

16/05/2011

Ս.թ. մայիսի 3-ին Երևանի “Հրազդան” և մայիսի 5-ին “Ավան-Ձորագետ” հյուրանոցներում (Լոռու մարզ) անցկացվեցին ArmSEFF-ի առաջին տեղեկատվական սեմինարները` Երևանի, Լոռու և Տավուշի մարզերի համար: Միջոցառումներին ներկա էին տարածաշրջանի բիզնեսի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մարզային կառավարման մարմինների ներկայացուցիչները: ՎԶԵԲ-ի SEFF ծրագրի մաս հանդիսացող ArmSEFF նախագիծը մանրամասն ներկայացրեցին ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը, ArmSEFF-ի թիմը, ArmSEFF-ի գործընկեր-բանկը (“Անելիք Բանկ” ՓԲԸ): Հարց ու պատասխանի ընթացում կազմակերպիչները մասնակիցների և լրագրողների համար մանրամասնեցին Նախագծի աշխատանքը` ֆինանսավորման և ծրագրի շրջանակներում տրամադրվող անվճար տեխնիկական աջակցության շուրջ: Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հարցում էներգախնայողության և վերականգնվող էներգիայի կարևորությունը և հայտնեց նախագծին աջակցելու պատրաստակամության մասին:

ArmSEFF-ը կոչ է անում բոլոր հայկական ընկերություններին օգտվել նախագծի ընձեռած ֆինանսավորման հնարավորությունից, անվճար տեխնիկական աջակցությունից, ինչպես նաև էներգետիկական աուդիտի անցկացման հնարավորությունից:

Երևանում անցկացված սեմինարի օրակարգը կարող եք ներբեռնել այստեղ:
Ձորագետում անցկացված սեմինարի օրակարգը կարող եք ներբեռնել այստեղ: