Նորություն` ArmSEFF-ը մեկնարկում է տարածաշրջանային տեղեկատվական սեմինարների շարքը

18/04/2011

2011թ.-ի մայիսին  ArmSEFF-ը մեկնարկում է տարածաշրջանային տեղեկատվական սեմինարների շարքը: Առաջին սեմինարները կանցկացվեն Երևանի, ինչպես նաև Լոռու և Տավուշի տարաշաշրջաններում` նպատակ ունենալով տեղի գործող ընկերություններին, բիզնես կառույցներին և մարզային հաստատություններին ներկայացնել ArmSEFF-ի կողմից առաջարկվող էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորման, ինչպես նաև անվճար տեխնիկական օժանդակություն ստանալու հնարավորությունները:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու սեմինարներին և քննարկելու առաջարկվող նախագծերը և նրանց ֆինանսավորման հնարավորությունները:
Սեմինար Երևանում` “Հրազդան” հյուրանոց, Ձորափի փ., 72, 3 մայիսի, 2011թ., ժ. 14:00-17:30: Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար սեղմել այստեղ (հայերեն):
Սեմինար Լոռու մարզում` գ. Ձորագետ, “Ավան-Ձորագետ” հյուրանոց, մայիսի 5, 2011թ., ժ 14:00-17:30: Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար սեղմել այստեղ (հայերեն):
Ձեր մասնակցությունը սեմինարին կարող եք հաստատել info@armseff.org էլեկտրոնային փոստով կամ զանգահարելով +374 10 551 023 և նշելով Ձեր և Ձեր ընկերության անունը: