Շենքեր

Ժամանակակից սարքավորումները շենքերում կարող են խնայել մեծ քանակով էներգիա և հետևաբար նաև գումար էլեկտրաէներգիայի և բնական գազի հաշիվներում: Էներգիայի սպառումը կարելի է նվազեցնել մի շարք ուղիներով, ինչպես օրինակ` արտաքին պատերի ջերմամեկուսացմամբ, երկշերտ/եռաշերտ ապակիների տեղադրմամբ, բարելավված ջեռուցման համակարգերով, օդափոխությամբ, հովացման համակարգերի և շենքերի կառավարման համակարգերով: Արդյունքում հնարավոր է նվազեցնել էներգիայի սպառումը 50-70%-ով և բարձրացնել հարմարավետության մակարդակը:

Անկախ նրանից, թե Դուք պլանավորում եք անշարժ գույքի հետ կապված աշխատանքներ, ունեք շինարարական հրապարակ կամ ցանկանում եք վերանորոգել Ձեր տունը, այստեղ Դուք կարող եք գտնել էներգաարդյունավետ  նյութեր բոլոր տեսակի աշխատանքների համար` ջերմամեկուսացումից և պատուհաններից մինչև հովացնող սարքեր, ջեռուցման համակարգեր, կաթսաներ, ինչպես նաև լուսավորություն:

Գտեք լավագույն նյութերը և օգտվեք Էներգոկրեդիտի վարկից Ձեր ներդրումը ֆինանսավորելու համար: