Տեխնոլոգիական սարքավորումներ

Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումները կարող են լինել շահավետ, ապահովելով ավելի քան 25% եկամուտ` նվազեցնելով էներգիայի սպառումը, փոքրացնելով ծախսերը և բարելավելով ձեռնարկության մրցունակությունը և շահութաբերությունը: Դրանք հիմնականում ունեն ցածր տեխնիկական ռիսկեր, կարող են բարելավել արտադրանքի որակը և կարող են իրականացվել կարճ ժամկետներում: Ավելին` դրանք նվազեցնում են ջերմոցային գազերի արտանետումները և կարող են խթանել տնտեսական ակտիվությունը: Կազմակերպությունները ունեն մի շարք հնարավորություններ կիրառելու էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ: Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները Դուք կարող եք մեծապես նվազեցնել Ձեր գործառնական ծախսերը: Հետևյալ ոլորտները ցույց են տալիս, թե որտեղ կարելի է կիրառել էներգաարդյունավետ նյութեր`

  • Կաթսաներ` նոր կոնդենսացիոն կաթսաները օգտագործում են ծխագազերի գոլորշու ջերմությունը` բարելավելով արդյունավետությունը 90%-ից ավելի (համեմատած հին կաթսաների, որոնց արդյունավետությունը 65-70% է): Կենսազանգվածով աշխատող կաթսաները դառնում են ավելի տարածված: Դրանք չեն արտանետում հավելյալ ածխաթթու գազեր և կարող են օգտագործվել ջեռուցման կամ տաք ջրի համար:
  • Օդի կոմպրեսորներ` օգտագործվում են արդյունաբերության և արտադրության մեջ: Դրանցով աշխատում են մի շարք սարքավորումներ և գործիքներ: Գտեք ամենարդյունավետ կոմպրեսսորները մեր ցանկում:
  • Բնական գազի կոմպրեսորներ` բնական գազը կարևոր վառելիք է Հայաստանում: Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) տերերը, ովքեր փոխարինում են հին կոմպրեսորները նոր, արդյունավետ կոմպրեսորներով, օգտագործելով Էներգոկրեդիտի վարկը, կարող են խնայել մինչև 30% բնական գազ:
  • Արագության փոփոխիչներ (Variable speed drives)` տարվա ընթացքում անընդմեջ աշխատող շարժիչների փոխարինումը էներգաարդյունավետ շարժիչներով կարող է ապահովել զգալի էներգախնայողություն: Բարձր արդյունավետություն ունեցող շարժիչների օգտագործումը պետք է համատեղել արագության փոփոխիչների հետ, որոնք խնայում են էլեկտրաէներգիա:
  • Էքստրուդերներ` Էքստրուդերները օգտագործվում են ռետինից և պլաստիկից ապրանքներ արտադրելու համար, ինչպես նաև սննդի մշակման մեջ: Նոր սարքավորումները ունեն ավելի բարձր արդյունավետություն և կարող են ապահովել զգալի էներգախնայողություն: Բացի այդ, արտադրության ժամանակը կարելի է կրճատել, ինչպես նաև վերջնական արտադրանքի որակը:
  • Ջրօգտագործման արդյունավետություն` ոռոգման համակարգերը հաճախ շատ էներգատար և ջրատար են, հետևաբար հանգեցնում են նաև մեծ ծախսերի: Գոյություն ունեն երկու այլընտրանքային ոռոգման համակարգեր` կաթիլային ոռոգման և  ցնցուղային ոռոգման համակերգեր: Գտեք մեր ցանկում առաջարկվող արտադրանքները, որոնք կօգնեն Ձեզ խնայել ջուր և էներգիա:

Գտեք ամենաարդյունավետ սարքավորումները մեր ենթադասերում և սկսեք խնայել գումար: Եթե ունեք հարցեր կամ կցանկանաք ստանալ մասնագիտական օգնություն, դիմեք Էներգոկրեդիտի թիմին: