ՎԶԵԲ-ի Էլիտ Պլազա բիզնես կենտրոն ծրագրի շնորհանդեսը

07/04/2011

Սույն թվականի մարտի 31-ին, Կոտայքի մարզում, Վերականգնման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պաշտոնապես ներկայացրեց Էլիտ պլազա բիզնես կենտրոն ծրագիրը` էներգաարդյունավետության բիզնես կենտրոնի կառուցումը Երևանում, հիմք դնելով Հայաստանում էներգաարդյունավետության և որակի նոր չափանիշների ձևավորմանը: Մասնակիցները, որոնց թվում էին ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Վալերիու Ռազլոգը, ՎԶԵԲ-ի բիզնեսի/էներգաարդյունավետության զարգացման կառավարիչ Իրակլի Վարդիգորելին, «CD International» ՍՊԸ-ի տնօրեն Ջեյմս Ռոսսը, մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին ArmSEFF-ի կառավարիչ Սուրեն Շատվորյանի ելույթը ArmSEFF նախագծի հնարավորությունների և առանձնահատկությունների մասին և ստացան պատասխաններ հետաքրքրող հարցերին: